Ուկրաինական Պրեմյեր լիգայում հանդես եկող Դոնեցկի «Մետալուրգը» մոտ ժամանակներս կտեղակայվի Ուկրաինայի Ալչեւսկ քաղաքում։ Այդ մասին հայտարարել է Դոնեցկի «Օլիմպիայի» նախագահ Վլադիսլավ Գելզինը։
«Վերջերս զրուցել եմ Դոնեցկի «Մետալուրգի» գլխավոր տնօրեն Օլեգ Մկրտչյանի հետ։ Նա ասաց, որ առաջիկա 2 տարվա ընթացքում «Մետալուրգը» կտեղակայվի Ալչեւսկ քաղաքում։ Դրանից հետո Դոնեցկում երկու պրոֆեսինալ ակումբ կմնա»,- Գելզինի խոսքը փոխանցում է soccer.ru-ն։
Հիշեցնենք, որ Դոնեցկի «Մետալուրգում» են հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Կառլեն Մկրտչյանը, Գեւորգ Ղազարյանը եւ Արտակ Եդիգարյանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի