Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում սեպտեմբերի 16-ից 27-ը կանցկացվի շախմատի 46-րդ համաշխարհային օլիմպիադան:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում հանդես կգան Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Հավաքականի մարզիչն է Արման Փաշիկյանը:
Կանանց հավաքականի կազմում հանդես կգան Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը: Հավաքականի մարզիչն է Զավեն Անդրիասյանը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը մեկնարկային աղյուսակում 208 երկների շարքում վարկանիշով զբաղեցնում է 10-րդ տեղը, իսկ կանանց հավաքականը 191 երկրների շարքում՝ 16-րդ տեղը, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը:
Առաջին խաղափուլը կմեկնարկի սեպտեմբերի 16-ին՝ Հայաստանի ժամանակով 14:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:11 , 4 նոյեմբերի
16:02 , 4 նոյեմբերի
15:04 , 4 նոյեմբերի
14:05 , 4 նոյեմբերի
13:37 , 4 նոյեմբերի
13:06 , 4 նոյեմբերի
12:41 , 4 նոյեմբերի
12:35 , 4 նոյեմբերի 
12:32 , 4 նոյեմբերի 
12:03 , 4 նոյեմբերի