19:26  ,  12 սեպտեմբերի, 2026

«Ֆրայբուրգը» հաղթեց 5:0 հաշվով եւ առաջատարն է (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության երրորդ տուրում «Ֆրայբուրգն» ընդունեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» եւ առավելության հասավ 5:0 հաշվով։

«Ֆրայբուրգը» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Երրորդ հաղթանակը տարավ նաեւ Դորտմունդի «Բորուսիային», որն ընդունեց «Պադերբորնին»՝ 3:0:

Գերմանիայի առաջնություն, երրորդ տուր

«Ֆրայբուրգ» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 5:0 (տեսանյութ)

Յանիկ Էնգելհարդտ, 23, 79, Իգոր Մատանովիչ, 29, 77, Մաքսիմիլիան Էգեշտայն, 86

Հեռացում՝ Թիմ Քլայնդինստ («Բորուսիա Մ․»), 52

«Բորուսիա Դորտմունդ» - «Պադերբորն 07»՝ 3:0 (տեսանյութ)

Ֆաբիու Սիլվա, 5, Ֆելիքս Նմեչա, 80, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News