22:11 11 սեպտեմբերի, 2026Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան ճանաչվել է Լա Լիգայի լավագույն խաղացող օգոստոսին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է առաջնության մամուլի ծառայությունը։
Օգոստոսին Ռաֆինյան մասնակցել է 3 հանդիպման, խփել է 5 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
Նա դուբլի հեղինակ է դարձել «Էլչեի» (0:5) եւ «Ռայո Վալիեկանոյի» (5:2) դեմ խաղերում, մեկ անգամ էլ գոլ է խփել Բիլբաոյի «Աթլետիկին» (2:0)։
Ռաֆինյայի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2028թ․ հունիս։
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.