09:46  ,  26 դեկտեմբերի, 2012

Վրացի կիսապաշտպան. Հենրիխ Մխիթարյանն Ուկրաինայի առաջնության լավագույն խաղացողն է

Հենրիխ Մխիթարյանն Ուկրաինայի առաջնության լավագույն խաղացողն է, հայտարարել է «Զարյայի» վրացի կիսապաշտպան Ջաբա Լիպարտիան։ Նրա կարծիքով, «Շախտյորն» Ուկրաինայի ուժեղագույն ակումբն է, իսկ հայ կիսապաշտպանը՝ առաջնության  լավագույն ֆուտբոլիստը։

«Նույնիսկ, Կիեւի «Դինամոն» այժմ չի կարող համեմատվել Դոնեցկի թիմի հետ։ «Շախտյորը» զգալիորեն գերազանցում է մյուս թիմերին։ Այդ պատճառով Ուկրաինայի առաջնությունում բացակայում է ինտրիգը։ Հենրիխ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստն է, լավն են անեւ Ֆերնանդինյոն ու Վիլիանը»,- Լիպարտիայի խոսքը մեջբերում է championat.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում