Հենրիխ Մխիթարյանն Ուկրաինայի առաջնության լավագույն խաղացողն է, հայտարարել է «Զարյայի» վրացի կիսապաշտպան Ջաբա Լիպարտիան։ Նրա կարծիքով, «Շախտյորն» Ուկրաինայի ուժեղագույն ակումբն է, իսկ հայ կիսապաշտպանը՝ առաջնության լավագույն ֆուտբոլիստը։
«Նույնիսկ, Կիեւի «Դինամոն» այժմ չի կարող համեմատվել Դոնեցկի թիմի հետ։ «Շախտյորը» զգալիորեն գերազանցում է մյուս թիմերին։ Այդ պատճառով Ուկրաինայի առաջնությունում բացակայում է ինտրիգը։ Հենրիխ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստն է, լավն են անեւ Ֆերնանդինյոն ու Վիլիանը»,- Լիպարտիայի խոսքը մեջբերում է championat.com-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի 
11:33 , 28 օգոստոսի
11:07 , 28 օգոստոսի