00:57 9 սեպտեմբերի, 2026Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի առաջին տուրում Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալն» ընդունեց Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանին «Ինտերին» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։
«Ռեալից» աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ու ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 83-րդ րոպեին։
Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց պորտուգալական «Պորտուին» եւ հաղթեց 2:0 հաշվով նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի դուբլի շնորհիվ։
Դորտմունդի «Բորուսիան» 3:2 հաշվով հաղթեց իսպանական «Վիլյառեալին»։ Ֆրանսիական «Լիլը» 2:3 հաշվով պարտվեց իսպանական «Բետիսին»։
Չեմպիոնների լիգայի առաջին տուրի բոլոր հանդիպումները սկսվում են մեկ րոպե լռությամբ՝ Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հիշատակին։
Չեմպիոնների լիգա, առաջին տուր
«Ռեալ Մադրիդ» - «Ինտեր»՝ 2:1 (տեսանյութ)
Կիլիան Մբապե, 14, Ֆեդերիկո Վալվերդե, 23 - Կառլոս Աուգուստո, 77
«Պորտու» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:2 (տեսանյութ)
Էրլինգ Հոլանդ, 47, 90+1
«Բորուսիա Դորտմունդ» - «Վիլյառեալ»՝ 3:2 (տեսանյութ)
Ռենատու Վեյգա, 53, ինքնագոլ, Սերու Գիրասի, 80, 85, 11մ – Սանտիագո Մոուրինյո, 66, Սերու Գիրասի, 90+3, ինքնագոլ
«Լիլ» - «Բետիս»՝ 2:3
Այասե Ուեդա, 12, Ալեշանդրո, 36 – Մարկ Բարտրա, 33, 49, Տրոյ Փերոթ, 53
Հեռացում՝ Էթան Մբապե («Լիլ»), 56
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.