09:28  ,  8 սեպտեմբերի, 2026

US Open. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Աշխարհի 50-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ 30-ամյա հայ թենիսիստը 7:5, 4:6, 6:7 (6:8), 6:1, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 15-րդ ռակետ, 20-ամյա ամերիկացի Լյոներ Թիենին։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 53 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 34-րդ ռակետ, 21-ամյա բելգիացի Ալեքսանդր Բլոքսը։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 108 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News