00:52  ,  8 սեպտեմբերի, 2026

«Լացիոն» հաղթեց եւ հավասարվեց առաջատարներ «Ռոմային» ու «Ինտերին» (տեսանյութ)

Իտալիայի Ա Սերիայի առաջնության երրորդ տուրում Հռոմի «Լացիոն» հյուրընկալվեց «Ուդինեզեին» եւ հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։

Մայրաքաղաքային թիմից աչքի ընկան իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին ու իսլանդացի կիսապաշտպան Ալբերտ Գուդմունդսոնը։

«Լացիոն» 9 միավորով հավասարվեց առաջատարներ «Ռոմային» ու «Ինտերին» եւ երրորդն է։

Իտալիայի առաջնություն, երրորդ տուր

«Ուդինեզե» - «Լացիո»՝ 1:2 (տեսանյութ)

Իեսպեր Կալստրյոմ, 49 - Դավիդե Ֆրատեզի, 75, Ալբերտ Գուդմունդսոն, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում