18:07 7 սեպտեմբերի, 2026Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է սպասելիքների մասին Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերի» հետ դիմակայությունից։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի առաջին տուրում։
Իսպանիայի առաջնության նախորդ խաղում «Ռեալը» 0:1 հաշվով պարտվել էր Սեւիլիայի «Բետիսին»։
«Ցանկանում եմ հաղթել։ Չեմ ցանկանում լավ խաղալ, բայց պարտվել «Ինտերին»։ Չէի ցանկանա, որ կրկնվեր «Բետիսի» դեմ խաղի սցենարը։
Ութ հանդիպում ունենք Չեմպիոնների լիգայում փլեյ-օֆֆ դուրս գալու նպատակով։ Կարծում եմ՝ մենք կհասնենք դրան։ Բայց կցանկանայի «Ինտերի» հետ դիմակայությանը մոտենալ առանձին՝ չմտածելով հաջորդ 7 խաղերի մասին»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Marca-ն։
«Ռեալ» - «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Մադրիդում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
Մոուրինյոն «Ինտերը» գլխավորել է 2008-2010-ին՝ նվաճելով չեմպիոնի (2 անգամ), գավաթակրի, սուպերգավաթակրի եւ Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսները։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.