17:13 7 սեպտեմբերի, 2026Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկի մասին։ Հիմնական փուլի առաջին տուրում «Ռեալը» կմրցի Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերի» հետ։
«Ես շատ ուրախ եմ կրկին Չեմպիոնների լիգայում խաղալու համար։ Մենք միշտ այս մրցաշարին մոտենում ենք հատուկ մոտիվացիայով և ոգևորությամբ։ «Ռեալում» ամեն ինչ լավ է։ Մեր թիմին սպասվում է շատ բարդ մրցախաղ, բայց սա Չեմպիոնների լիգան է և այդ մրցաշարում խաղալը հաճույք է», - Մբապեի խոսքն է մեջբերում իսպանական AS-ը։
«Ռեալ» - «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Մադրիդում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.