16:02  ,  7 սեպտեմբերի, 2026

Չեմպիոնների լիգայի հանդիպումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրի հանդիպումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հիշատակին, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

«Եվրոպական ֆուտբոլը հարգանքի տուրք կմատուցի օգոստոսի 26-ին Նեպալում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի զոհերին։ Այս շաբաթ Չեմպիոնների լիգայի բոլոր խաղերից առաջ կհայտարարվի մեկ րոպե լռություն, և կբացվի պաստառ՝ որպես համերաշխության և աջակցության նշան։ Պաստառի վրա կլինի. «Նեպալ, դու միայնակ չես»», - ասվում է ՈՒԵՖԱ-ի հաղորդագրությունում։

Առաջին տուրը կմեկնարկի սեպտեմբերի 8-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news