19:26  ,  29 օգոստոսի, 2026

Բունդեսլիգայի նորեկի սենսացիոն հաղթանակը «Բայերի» նկատմամբ (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգայի նորեկ «Էլֆերսբերգը» Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրում ընդունեց Լեւերկուզենի «Բայերին», որը սենսացիոն պարտություն կրեց 2:3 հաշվով։

1907 թվականին հիմնադրված ակումբն անցած մրցաշրջանում դարձել է երկրորդ Բունդեսլիգայի փոխչեմպիոն եւ առաջին անգամ է հանդես գալիս բարձրագույն դիվիզիոնում։

Գերմանիայի առաջնություն, առաջին տուր

«Էլֆերսբերգ» - «Բայեր»՝ 3:2 

Լուկաս Պետկով, 8, Քոուլ Քեմփբել, 9, Դավիդ Մոկվա, 46 - Պատրիկ Շիկ, 77, Կրիստիան Կոֆանե, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News