01:14  ,  27 օգոստոսի, 2026

ՉԼ․ «ԱԵԿ Աթենքը», «Ֆեներբահչեն» ու «Վիկինգը» հիմնական փուլում են

Հունական «ԱԵԿ Աթենքը», թուրքական «Ֆեներբահչեն» եւ նորվեգական «Վիկինգը» նվաճեցին Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգրեր։

Որակավորման փլեյ-օֆֆի պատասխան խաղում «ԱԵԿ Աթենքը» տանը 4:0 հաշվով հաղթեց բուլղարական «Լեւսկի Սոֆիային»։ Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0:

«Ֆեներբահչեն» Ֆրանսիայում 2:1 հաշվով պարտության մատնեց «Լիոնին»։ Ստամբուլում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:

«Վիկինգը» սեփական խաղադաշտում 3:1 հաշվով ուժեղ էր խորվաթական «Դինամո Զագրեբից»։ Առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 2:2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news