22:30  ,  24 օգոստոսի, 2026

«Լացիոյին» հաղթանակ բերեց Ֆրատեզիի գոլը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում Հռոմի «Լացիոն» հյուրընկալվեց «Բոլոնիային»։ Իտալացի Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմն առավելության հասավ 1:0 հաշվով։

59-րդ րոպեին աչքի ընկավ այս ամռանը Միլանի «Ինտերից» «Լացիո» տեղափոխված 26-ամյա իտալացի կիսապաշտպան Դավիդե Ֆրատեզին (տեսանյութ)։

Երկրորդ տուրում «Լացիոն» օգոստոսի 30-ին կընդունի «Ջենոային», «Բոլոնիան» օգոստոսի 31-ին կհյուրընկալվի «Ատալանտային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news