22:29  ,  22 օգոստոսի, 2026

«Ինտերի» խոշոր հաշվով հաղթանակը՝ 4:1 (տեսանյութ)

Իտալիայի Ա Սերիայի առաջնության առաջին տուրում չեմպիոն «Ինտերը» հյուրընկալեց  «Մոնցային» եւ 4:1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ:

6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ինտերի» 32-ամյա թուրք կիսապաշտպան Հական Չալխանոգլուն:

29-րդ րոպեին «Մոնցայի» 21-ամյա պորտուգալացի հարձակվող Գուշտավու Վարելան հավսարեցրեց հաշիվը:

Երկրորդ խաղակեսում «Ինտերի» կազմում աչքի ընկան 32-ամյա լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին, 21-ամյա իտալացի հարձակվող Ֆրանչեսկո Էսպոզիտոն, 25-ամյա գերմանացի պաշտպան Յան Բիսեկը:

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կազմ չէր ընդգրկվել: Նախորդ մրցաշրջանից նա որակազրկված էր դեղին քարտերի պատճառով։

Իտալիայի առաջնություն, առաջին տուր

«Ինտեր» - «Մոնցա»՝ 4:1

Հական Չալխանոգլու, 6, Պյոտր Զելինսկի, 29, Ֆրանչեսկո Էսպոզիտո, 55, Յան Բիսեկ, 63 - Գուշտավու Վարելա, 29

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news