20:06  ,  17 օգոստոսի, 2026

Արման Դյուպլանտիսը՝ Եվրոպայի քառակի չեմպիոն

Կրկնակի օլիմպիական չեմպիոն, ձողացատկի աշխարհի ռեկորդակիր Արման Դյուպլանտիսը (Շվեդիա) չորրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Բիրմինգեմում (Մեծ Բրիտանիա) անցկացված Եվրոպայի առաջնությունում Արման Դյուպլանտիսը հաղթեց 6,15 մետր արդյունքով։

Երկրորդ տեղը գրավեց հույն Էմանուիլ Կարալիսը՝ 6,00։ Լավագույն եռյակը եզրափակեց ֆրանսիացի Բատիստ Թիերին՝ 5,85։

Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում առաջին տեղը գրավեց Իտալիայի թիմը՝ 10 ոսկե, 5 արծաթե, 6 բրոնզե մեդալ։

Երկրորդ տեղում է Մեծ Բրիտանիան՝ 8 ոսկե, 8 արծաթե 2 բրոնզե մեդակ։

Երրորդը Գերմանիան է՝ 6 ոսկե, 9 արծաթե, 5 բրոնզե մեդալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print