Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում տանը 0:2 հաշվով պարտվեց իսրայելական «Հապոելին» եւ դուրս մնաց գլխավոր եվրագավաթային մրցաշարին։
Հանդիպմանը բելգրադյան թիմի մեկնարկային կազմում մասնակցեց նաեւ Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որը փոխարինվեց 80-րդ րոպեին։
Առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» պարտվել էր 0:1 հաշվով։
Սերբական ակումբը այս պարտություններից հետո գլխավոր մարզիչի պաշտոնից կհեռացնի Դեյան Ստանկովիչին, հաղորդում է championat.com-ը։
«Ցրվենա Զվեզդան» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի