09:56  ,  11 օգոստոսի, 2026

ՉԼ․ «Արարատ-Արմենիան» այսօր կպայքարի փլեյ-օֆֆի ուղեգրի համար

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» օգոստոսի 11-ին Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի (կիսաեզրափակիչ) պատասխան խաղում կհյուրընկալվի Սլովենիայի չեմպիոն «Ցելիեին»։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:15-ին։

Պորտուգալացի Մանուել Տուլիայի գլխավորած թիմն առաջին խաղում հասել էր կամային հաղթանակի 2:1 հաշվով։

Այս դիմակայության հաղթողը որակավորման փլեյ-օֆֆում կհանդիպի «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Միելբյու» (Շվեդիա) զույգի հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News