17:22  ,  24 դեկտեմբերի, 2012

Լողորդը կապած ձեռք ու ոտքով անցել է Բոսֆորի նեղուցը

Սեւաստոպոլցի լողորդ, Ուկրաինայի ռեկորդների գրքում մի քանի ռեկորդներ գրանցած Օլեգ Սոֆյանիկը երկու անգամ հաղթահարել է Բոսֆորի նեղուցը: Նա 20 կմ լայնությամբ հատվածը հաղթահարել է բատերֆլայ լողաոճով 5 ժամ 17 րոպեում, իսկ Ստամբուլի եվրոպական եւ ասիական հատվածները միացնող հատվածում Սոֆյանիկը ռազմա-վրացական ոճով (կապած ձեռքերով ու ոտքերով) 3 կմ-ն հաղթահարել է 1 ժամ 57 րոպեում, հաղորդում է NEWSru.ua-ն:

Հիշեցնենք, որ Սոֆյանիկը խոստացել է 2013-ին լողալով անցնել Ատլանտյան օվկիանոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում