09:43  ,  8 հուլիսի, 2026

«Ուիմբլդոն»․ Նովակ Ջոկովիչը կիսաեզրափակիչում է

Աշխարհի 8-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչ։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոնը 7:6 (12:10), 3:6, 6:3, 6:7 (4:7), 7:6 (10:4) հաշվով պարտության է մատնել աշխարհի չորրորդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին։ Պայքարը տեւել է 5 ժամ եւ 15 րոպե։

Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիները։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 64,2 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news