Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի տնային խաղում ընդունեց Լատվիայի չեմպիոն «Ռիգային»։
Պորտուգալացի Մանուել Տուլիպայի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։
Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշատում տեղի ունեցած խաղում երեւանյան թիմին հաղթանակ բերեցին պորտուգալացի պաշտպան Հուգո Օլիվեյրայի գոլը 63-րդ րոպեին եւ բրազիլացի հարձակվող Ֆրանսա Կառլոսի գոլը 86-րդ րոպեին։
«Ռիգան» 72-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով։ Սեփական տուգանային հրապարակից դուրս ձեռքով խաղի եւ հնարավոր գոլը կանխելու համար հեռացվեց լատվիացի դարպասապահ Ֆրենկս Դավիդս Օրոլսը։
Պատասխան հանդիպումը Ռիգայում տեղի կունենա հուլիսի 14-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի