20:29  ,  3 հուլիսի, 2026

«Ուիմբլդոն». Սիներն ու Ջոկովիչը դուրս եկան չորրորդ շրջան

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի չորրորդ շրջան։ Իտալացի թենիսիստը 6։4, 6։3, 6։4 հաշվով առավելության հասավ աշխարհի 81-րդ ռակետ, ամերիկացի Ջենսոն Բրուքսբիի նկատմամբ։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 13 րոպե։

Սիները հաջորդ շրջանում կմրցի աշխարհի 151-րդ ռակետ, ճապոնացի Սինտարո Մոչիզուկիի հետ։

Չորրորդ շրջան դուրս եկավ նաեւ աշխարհի 8-րդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը, որը 7:5, 6:4, 1:6, 7:6 (7:4) հաշվով հաղթեց աշխարհի 128-րդ ռակետ, Ֆրանսիայի ներկայացուցիչ Արթուր Ռինդերկնեշին։

Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 132-րդ ռակետ, ռուսաստանցի Ռոման Սաֆիուլինը։

«Ուիմբլդոնի» մրցանակային հիմնադրամը 64,2 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News