21:55  ,  2 հուլիսի, 2026

«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան

Աշխարհի 22-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան։

Հայ թենիսիստը երկրորդ շրջանում 6:3, 6:4, 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 56-րդ ռակետ, գերմանացի Յանիկ Յանֆմանին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 58 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 10-րդ ռակետ, իտալացի Ֆլավիո Կոբոլին, որն այս տարի հասել էր «Ռոլան Գարոսի» եզրափակիչ։

«Ուիմբլդոնի» մրցանակային հիմնադրամը 64,2 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news