00:23  ,  20 հունիսի, 2026

Եվրոպայի գավաթի Գրան պրի. Դավիթ Չալոյանը եզրափակիչում է (տեսանյութ)

Բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը դուրս է եկել Չեխիայում ընթացող Եվրոպայի գավաթի ոսկե Գրան Պրի միջազգային մրցաշարի եզրափակիչ:

Դավիթ Չալոյանը հաղթել է անգլիացի Աչուշին Քլինթոնին, որը մինչև այդ հաղթել էր Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրին:

Եզրափակիչի ուղեգրի համար մենամարտի առաջին ռաունդը լավ չստացվեց Չալոյանի համար: Նա պարտվեց 2:3 հաշվով, բայց հաջորդիվ հավաքվեց ու 2-րդ ռաունդում հաղթեց 4:1 հաշվով: Չալոյանը վերելքով անցկացրեց նաև 3-րդ ռաունդն ու առավելության հասավ 5:0 հաշվով, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Եզրափակիչում Դավիթ Չալոյանը հունիսի 20-ին կմրցի հնդիկ Նարենդեր Նարենդերի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news