20:20  ,  5 հունիսի, 2026

«Ռոլան Գարոս». Ալեքսանդր Զվերեւը դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերեւը դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։ Գերմանիայի ներկայացուցիչը կիսաեզրափակիչում 7:5, 6:2, 3:6, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 27-րդ ռակետ, չեխ Յակուբ Մենշիկին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 59 րոպե։

Եզրափակիչում Ալեքսանդր Զվերեւի մրցակիցը կլինի աշխարհի 14-րդ ռակետ, իտալացի Ֆլավիո Կոբոլին եւ աշխարհի 104-րդ ռակետ, իտալացի Մատեո Առնալդիի դիմակայության հաղթողը։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 61,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news