19:34  ,  2 հունիսի, 2026

«Ռոլան Գարոս». Ալեքսանդր Զվերեւը կիսաեզրափակիչում է

Աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերեւը դուրս եկավ թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։

Գերմանիայի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 29-րդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Խոդարի հետ եւ առավելության հասավ 7:6 (7:3), 6:1, 6:3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 28 րոպե։

Կիսաեզրափակիչում Զվերեւի մրցակիցը կլինի Յակուբ Մենշիկ (Չեխիա, 26) - Ժոաո Ֆոնսեկա (Բրազիլիա, 28) դիմակայության հաղթողը։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 61,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news