22:23  ,  31 մայիսի, 2026

Մակրոնն ընդունել է ՉԼ-ի կրկնակի գավաթակիր ՊՍԺ-ին (ուղիղ)

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հյուրընկալել է Չեմպիոնների լիգայի գավաթը երկրորդ տարին անընդմեջ նվաճած ՊՍԺ-ին։

Փարիզում հազարավոր երկրպագուներ փողոցներում դիմավորել են Բուդապեշտից վերադարձած ՊՍԺ-օն։

Բուդապեշտում տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի եզրափակիչում իսպանացի Լուիս Էնրիկեի ղեկավարած թիմը պարտության էր մատնել Անգլիայի նորընծա չեմպիոն Լոնդոնի «Արսենալին» (1:1, 11մ՝ 4:3)։

Անցած տարվա եզրափակիչում ՊՍԺ-ն 5:0 հաշվով հաղթել էր Միլանի «Ինտերին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news