19:54  ,  31 մայիսի, 2026

ՉԼ․ Կվարացխելիան՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Վրաստանի հավաքականի հարձակվող Խվիչա Կվարացխելիան ճանաչվեց Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը՝ Բուդապեշտում տեղի ունեցած եզրափակիչում պարտության մատնելով Անգլիայի նորընծա չեմպիոն Լոնդոնի «Արսենալին» (1:1, 11մ՝ 4:3)։

Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանում Կվարացխելիան մասնակցել է 16 հանդիպման, խփել է 10 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Անցած տարվա եզրափակիչում ՊՍԺ-ն 5:0 հաշվով հաղթել էր Միլանի «Ինտերին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news