Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մարզչական կարիերայում երրորդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։ Փարիզյան թիմը երկրորդ տարին անընդմեջ դարձավ գլխավոր եվրագավաթային մրցաշարի հաղթող։ 2015-ին նա Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել էր նաեւ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում։
Լուիս Էնրիկեն այս ցուցանիշով հավասարվեց ֆրանսիացի Զինեդին Զիդանին եւ կատալոնացի Խոսեպ Գվարդիոլային։ Եվրոպական չեմպիոնների երեք գավաթ նվաճել է նաեւ անգլիացի Բոբ Փեյսլին «Լիվերպուլի» հետ (1977, 1978, 1981):
Ռեկորդակիրը իտալացի Կառլո Անչելոտին է՝ 5 տիտղոս Չեմպիոնների լիգայում։
Հիշեցնենք, որ Բուդապեշտում տեղի ունեցած եզրափակիչում ՊՍժ-ն հաղթել է Անգլիայի նորընծա չեմպիոն Լոնդոնի «Արսենալին» (1:1, 11մ՝ 4:3)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի