23:40 30 մայիսի, 2026Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մարզչական կարիերայում երրորդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։ Փարիզյան թիմը երկրորդ տարին անընդմեջ դարձավ գլխավոր եվրագավաթային մրցաշարի հաղթող։ 2015-ին նա Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել էր նաեւ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում։
Լուիս Էնրիկեն այս ցուցանիշով հավասարվեց ֆրանսիացի Զինեդին Զիդանին եւ կատալոնացի Խոսեպ Գվարդիոլային։ Եվրոպական չեմպիոնների երեք գավաթ նվաճել է նաեւ անգլիացի Բոբ Փեյսլին «Լիվերպուլի» հետ (1977, 1978, 1981):
Ռեկորդակիրը իտալացի Կառլո Անչելոտին է՝ 5 տիտղոս Չեմպիոնների լիգայում։
Հիշեցնենք, որ Բուդապեշտում տեղի ունեցած եզրափակիչում ՊՍժ-ն հաղթել է Անգլիայի նորընծա չեմպիոն Լոնդոնի «Արսենալին» (1:1, 11մ՝ 4:3)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.