23:29  ,  30 մայիսի, 2026

ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի տիտղոսը պաշտպանած երկրորդ թիմն է պատմության մեջ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն պատմության մեջ երկրորդ թիմն է, որը կարողացավ երկու անընդմեջ հաղթանակ տանել Չեմպիոնների լիգայում (Եվրոպական չեմպիոնների գավաթի ձեւաչափի փոփոխությունից հետո)։

Նախկինում այդպիսի նվաճում ունեցել է Մադրիդի «Ռեալը»։

Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած փարիզյան թիմն անցած տարի առաջին անգամ նվաճած այս տիտղոսը պաշտպանեց Անգլիայի նորընծա չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» հետ դիմակայությունում (1:1, 11մ՝ 4:3)։

Անցած տարվա եզրափակիչում ՊՍԺ-ն 5:0 հաշվով հաղթել էր Միլանի «Ինտերին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news