23:22  ,  30 մայիսի, 2026

ՉԼ․ Եզրափակիչի լավագույն խաղացողը

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան ճանաչվեց Բուդապեշտում անցկացված Չեմպիոնների լիգայի եզրափակիչի լավագույն խաղացող։

ՊՍԺ-ն իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորությամբ պարտության մատնեց Անգլիայի նորընծա չեմպիոն Լոնդոնի «Արսենալին» (1:1, 11մ՝ 4:3)։

Վիտինյան ՊՍԺ-ի մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 106-րդ րոպեին։ Նրա փոխանցումների ճշգրիտությունը կազմեց 97 տոկոս։

ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում