17:18  ,  27 մայիսի, 2026

«Ռոլան Գարոս». Կարեն Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան

Աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջան։

Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 81-րդ ռակետ, արգենտինացի Մարկո Տրունգելիտիի հետ եւ առավելության հասավ 7:6 (7:5), 5:7, 6:1, 7:6 (7:4) հաշվով։ Մրցախաղը տեւեց 3 ժամ եւ 49 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 106-րդ ռակետ, հոլանդացի Իեսպեր դե Յոնգը։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 61,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news