09:03  ,  27 մայիսի, 2026

«Ռոլան Գարոս»․ Աշխարհի առաջին ռակետի հաղթական մեկնարկը

«Մեծ սաղավատի» մրցաշարերի քառակի հաղթող, աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները հաղթանակով մեկնարկեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում։

Իտալացի թենիսիստը 6:1, 6:3, 6:4 հաշվով առավելության հասավ աշխարհի 171-րդ ռակետ, ֆրանսիացի Կլեման Տաբյուրի նկատմամբ։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 9 րոպե։

Երկրորդ շրջանում Յանիկ Սիների մրցակիցը կլինի աշխարհի 56-րդ ռակետ, արգենտինացի Խուան-Մանուել Սերունդոլոն։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 61,7 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News