12:04  ,  26 մայիսի, 2026

«Վոլֆսբուրգն» առաջին անգամ դուրս մնաց Բունդեսլիգայից

«Վոլֆսբուրը» առաջին անգամ դուրս մնաց գերմանական Բունդեսլիգայից։ «Պադերբորն 07»-ի հետ պատասխան անցումային խաղում «Վոլֆսբուրգը» լրացուցիչ ժամանակում պարտվեց 1:2 հաշվով։

1997 թվականին առաջին անգամ Բունդեսլիգայի ուղեգիր նվաճելուց հետո «Վոլֆսբուրգը» երբեք չէր լքել ուժեղագույնների լիգան, մեկական անգամ նվաճել է Գերմանիայի չեմպիոնի, գավաթակրի եւ սուպերգավաթակրի տիտղոսները։

«Պադերբորնը» երրորդ անգամ է նվաճում Բունդեսլիգայի ուղեգիր՝ 2020-ից հետո առաջին անգամ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news