Իտալիայի առաջնության վերջին տուրում տեղի ունեցավ թուրինյան դերբին։ «Տորինոն» ու «Յուվենտուսը» խաղացին ոչ ոքի՝ 2:2: Մինչեւ 54-րդ րոպեին «Յուվենտուսն» առջեւում էր սերբ հարձակվող Դուշան Վլահովիչի դուբլի շնորհիվ։
Վերջնամասում «Տորինոյից» աչքի ընկան իտալացի կիսապաշտպան Չեզարե Կազադեյն ու շոտլանդացի հարձակվող Չե Ադամսը։
«Յուվենտուսը» 69 միավորով գրավեց 6-րդ տեղը եւ հանդես կգա Եվրոպայի լիգայում։ «Տորինոն» 45 միավորով 12-րդն է։
Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր
«Տորինո» - «Յուվենտուս»՝ 2:2 (տեսանյութ)
Չեզարե Կազադեյ, 60, Չե Ադամս, 84 - Դուշան Վլահովիչ, 24, 54
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի