Իտալիայի առաջնության նախավերջին տուրում նորընծա չեմպիոն «Ինտերը» Միլանում ընդունեց «Վերոնային»։ Ռումինացի Կրիստիան Կիվուի գլխավորած թիմը հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1։
47-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Վերոնայի» եւ Ֆարերյան կղզիների հավաքականի պաշտպան Անդրիաս Էդմունդսոնը։
Ավելացված առաջին րոպեին պատասխան գոլը խփեց շոտլանդացի հարձակվող Քիրոն Բոուին։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։
«Ինտերը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 88 միավորով։
«Վերոնան» 21 միավորով նախավերջինն է եւ կլքի Ա Սերիան։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի