22:22  ,  16 մայիսի, 2026

Հռոմի «Մասթերս»․ Եզրափակիչի զույգը հայտնի է

Հռոմում անցկացվող թենիսի «Մասթերս» մրցաշարում հայտնի է եզրափակիչի զույգը։ Տիտղոսը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յանիկ Սիներն ու աշխարհի 25-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուդը։

Կիսաեզրափակիչում Յանիկ Սիները մրցեց աշխարհի 9-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի հետ եւ առավելության հասավ 6:2, 5:7, 6:4 հաշվով։

Կասպեր Ռուդը 6:1, 6:1 հաշվով պարտության էր մատնել աշխարհի 20-րդ ռակետ, իտալացի Լուչանո Դարդերիին։

Հռոմի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,2 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news