20:06  ,  16 մայիսի, 2026

Հարի Քեյնի հեթ-տրիկը նպաստեց «Բավարիայի» հաղթանակին (տեսանյութ)

Գերմանիայի Բունդեսլիգայի վերջին տուրում նորընծա չեմպիոն «Բավարիան» Մյունխենում 5:1 հաշվով պարտության մատնեց «Քյոլնին»։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ անգլացի հարձակվող Հարի Քեյնը։ Դաշտի տերերից աչքի ընկան նաեւ գերմանացի կիսապաշտպան Թոմ Բիշոֆն ու սենեգալցի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը։

«Բավարիան» առաջնությունն ավարտեց 89 միավորով։

Երկրորդ տեղը գրավեց Դորտմունդի «Բորուսիան», որը 2:0 հաշվով հաղթեց «Վերդերին» եւ վաստակեց 73 միավոր։

Լավագույն եռյակը եզրափակեց «ՌԲ Լայպցիգը», որը 4:1 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին» եւ վաստակեց 65 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Բավարիա» - «Քյոլն»՝ 5:1 (տեսանյութ)

Հարի Քեյն, 10, 13, 69, Թոմ Բիշոֆ, 22, Նիկոլաս Ջեքսոն, 83 – Սաիդ Էլ-Մալա, 18

«Վերդեր» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 0:2 (տեսանյութ)

Սերու Գիրասի, 59, Յան Կոուտո, 90+5

«Ֆրայբուրգ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 4:1 (տեսանյութ)

Յան-Նիկլաս Բեստե, 24, Իգոր Մատանովիչ, 26, Մատիաս Գինտեև, 47, Դերի Շերհանթ, 75 – Ասան Ուեդրաոգո, 33

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print