Գերմանացի Դանիել Զիբերտը կլինի ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակիչի գլխավոր մրցավարը, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
Տիտղոսը մայիսի 30-ին Բուդապեշտում կվիճարկեն Ֆրանսիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող ՊՍԺ-ն եւ Անգլիայի փոխչեմպիոն, Պրեմիեր լիգայի առաջատար Լոնդոնի «Արսենալը»։
Դանիել Զիբերտին կօգնեն գերմանացիներ Յան Զայդելը եւ Ռաֆայել Ֆոլտինը։ Չորրորդ պաշտոնյանը է շվեյցարացի Սանդրո Շերերը։
Պահեստային մրցավարն է իսպանացի Գուադալուպե Պորաս Այուսոն։
VAR-ի մրցավարն է գերմանացի Բաստիան Դանկերտը։ Նրա օգնակակներն են գերմանացի Ռոբերտ Շրյոդերը եւ իսպանացի Կառլոս դել Սերո Գրանցեն։
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում Զիբերտը սպասարկել է 9 հանդիպում, ցույց է տվել 41 դեղին, 2 կարմի քարտ, նշանակել է մեկ 11-մետրանոց հարված։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի