00:42  ,  10 մայիսի, 2026

«Յուվենտուսը» հաղթեց 12-րդ վայրկյանին խփած գոլի շնորհիվ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Լեչեին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Հենց առաջին գրոհի ժամանակ աչքի ընկավ սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը, որը մրցակցի դարպասը գրավեց 12-րդ վայրկյանին։

«Յուվենտուսը» 68 միավորով երրորդն է, «Լեչեն» 17-րդն է՝ 32 միավոր։

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում