22:37  ,  9 մայիսի, 2026

«Բավարիան» հաղթեց «Վոլֆսբուրգին» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 33-րդ տուրում նորընծա չեմպիոն «Բավարիան» հյուրընկալվեց «Վոլֆսբուրգին» եւ հաղթեց 1:0 հաշվով (տեսանյութ)։

Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմին հաղթանակ բերեց ֆրանսիացի կիսապաշտպան Մայքլ Օլիսեի գոլը 56-րդ րոպեին։

Նախքան այդ՝ 36-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացնել չկարողացավ «Բավարիայի» անգլիացի հարձակվող Գարի Քեյնը։

«Բավարիան» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 86 միավորով։ «Վոլֆսբուրգը» 26 միավորով 16-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում