21:04  ,  7 մայիսի, 2026

ՉԼ. Շաբաթվա խորհրդանշական հավաքականը

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումներից հետո ՈՒԵՖԱ–ն ներկայացրել է շաբաթվա խորհրդանշական հավաքականը։

Դարպասապահ. Դավիդ Ռայա («Արսենալ»)։

Պաշտպաններ. Վիլիան Պաչո (ՊՍԺ), Ուիլյամ Սալիբա («Արսենալ»), Մարկ Պուբիլ («Աթլետիկո Մադրիդ»)։

Կիսապաշտպաններ. Յոզուա Կիմիխ («Բավարիա»), Դեքլան Ռայս («Արսենալ»), Դեզիրե Դուե (ՊՍԺ), Խվիչա Կվարացխելիա (ՊՍԺ)։

Հարձակվողներ. Լուիս Դիաս («Բավարիա»), Ուսման Դեմբելե (ՊՍԺ), Բուկայո Սակա («Արսենալ»)։

Եզրափակիչ են դուրս եկել Անգլիայի փոխչեմպիոն, Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջատար Լոնդոնի «Արսենալն» ու Ֆրանսիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ–ն։

«Արսենալը» պայքարից դուրս է թողել Մադրիդի «Աթլետիկոյին» (1:1, 1:0), ՊՍԺ–ն՝ Գերմանիայի նորընծա չեմպիոն Մյունխենի «Բավարիային» (5։4, 1։1)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում