10:38  ,  7 մայիսի, 2026

ՉԼ․ Շաբաթվա լավագույն գոլերը, սեյվերն ու գոլային փոխանցումները (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումներից հետո ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն գոլերը, գոլային փոխանցումներն ու դարպասապահների սեյվերը։

Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» անգլիացի հարձակվող Բուկայո Սակայի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել էր Մադրիդի «Աթլետիկոյին» եւ դուրս եկել եզրափակիչ։ Մյուս ուղեգիրը նվաճել է Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող ՊՍԺ-ն, որը Մյունխենում 1:1 հաշվով է խաղացել Գերմանիայի նորընծա չեմպիոն «Բավարիայի» հետ։ Գոլերը խփել էին ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն եւ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 30-ին Բուդապեշտում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում