Գերմանիայի նորընծա չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» բելգիացի գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին խոսել է Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ–ի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում։ Փարիզում տեղի ունեցած առաջին խաղում 5։4 հաշվով հաղթել էր ՊՍԺ–ն։
«Երկու թիմերից է կախված՝ կտեսնենք նույն արդյունավետության խաղ, ինչ մեկ շաբաթ առաջ Փարիզում, թե չենք տեսնի։ Եթե թիմերից մեկը որոշի ավելի շատ պաշտպանվել, մրցախաղում կլինեն հանգիստ րոպեներ։ Հակառակ դեպքում՝ կտեսնենք նույնքան ինտենսիվ պայքար։ Դժվար է պատկերացնել, որ թիմերից մեկը կդավաճանի իր մոտեցմանն ու խողաոճին, որոնց շնորհիվ այդքան գոլ գրանցվեց։
Մենք խաղալու ենք տանը, ցանկանում ենք հաղթել եւ կանենք հնարավոր ամեն ինչ դրան հասնելու համար։
Հնարավոր է՝ մրցաշրջանի սկզբում քչերն էին հավատում, որ մենք կարող ենք հասնել մինչեւ եզրափակիչ, բայց հիմա մեկ քայլ է մնում, ապրել շատ առանձնահատուկ պահեր եւ կձգտենք եւս մեկ կարեւոր քայլի»,- Կոմպանիի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
Պատասխան հանդիպումը Մյունխենում տեղի կունենա մայիսի 6-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
Եզրափակիչի առաջին ուեղգիրը նվաճել է Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը», որը պայքարից դուրս է թողել Մադրիդի «Աթլետիկոյին» (1:1, 1:0):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:03 , 11 սեպտեմբերի
13:06 , 11 սեպտեմբերի
12:55 , 11 սեպտեմբերի 
12:20 , 11 սեպտեմբերի
11:36 , 11 սեպտեմբերի
11:02 , 11 սեպտեմբերի
10:37 , 11 սեպտեմբերի 
10:16 , 11 սեպտեմբերի
09:54 , 11 սեպտեմբերի
09:07 , 11 սեպտեմբերի