Forever north London history #UCL pic.twitter.com/o0j1RtCyw6
— UEFA Champions League (@ChampionsLeague) May 5, 2026
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Արսենալ» - «Աթլետիկո Մադրիդ» պատասպան հանդիպումից հետո թիմերի գլխավոր մարզիչները մեկնաբանել են արդյունքը, փոխանցում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
1:0 հաշվով հաղթել էր «Արսենալը» անգլիացի հարձակվող Բուկայո Սակայի գոլի շնորհիվ եւ դուրս եկել եզրափակիչ։ Մադրիդում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:
Միկել Արտետա («Արսենալ»)
«Անհավանական երեկոր էր։ Մենք բոլորս միասին կերտեցինք պատմություն։ Ես երջանիկ եմ այս իրադարձությանը առնչվող բոլոր մարդկանց համար։
Երկրպագուները առանձնահատուկ ողջունեցին մեզ եւ ցուցադրեցին անհավանական աջակցություն։ Գիտակցում էինք, թե յուրաքանչյուրի համար ինչպիսի նշանակություն ունի եզրափակիչ դուրս գալը։ 20 տարի անց դարձյալ կլինենք Չեմպիոնների լիգայի եզրափակիում։
Մեզ առանձնահատուկ օր է սպասվում Բուդապեշտում»։
Դիեգո Սիմեոնե («Աթլետիկո»)
«Եթե մենք դուրս ենք մնացել պայքարից, նշանակում է՝ մրցակիցն ավելի արժանի է եզրափակիչում խաղալուն։ Նրանք կառչում էին իրենց ամեն մի ստեղծած պահից՝ այդ թվում գոլի դրվագում եւ արժանիորեն հաղթեցին։
Ես հանգիստ եմ, թիմը պայքարեց, խաղադաշտում թողեց բոլոր ուժերը»։
2023/24: quarter-final
— UEFA Champions League (@ChampionsLeague) May 5, 2026
2024/25: semi-final
2025/26: final
Mikel Arteta's Arsenal #UCL pic.twitter.com/BKbhPUeIIE
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:04 , 1 հոկտեմբերի
14:28 , 1 հոկտեմբերի
13:11 , 1 հոկտեմբերի
12:41 , 1 հոկտեմբերի
12:05 , 1 հոկտեմբերի 
11:35 , 1 հոկտեմբերի
11:03 , 1 հոկտեմբերի
10:33 , 1 հոկտեմբերի 
10:14 , 1 հոկտեմբերի
09:52 , 1 հոկտեմբերի