Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնությունն ապահոված «Բավարիան» Մյունխենում երկրի առաջնության 32-րդ տուրի խաղում մրցեց «Հայդենհայմի» հետ եւ պարտությունից խուսափեց ավելացված 10-րդ րոպեին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 3:3 հաշվով։
Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Լեոն Գորեցկան։
«Հայդենհայմից» դուբլ ձեւակերպեց վրացի հարձակվող Բուդու Զիվզիվաձեն։ Աչքի ընկավ նաեւ թուրք կիսապաշտպան Էրեն Դինքչին։
Ավելացված վերջին րոպեին սեփական դարպասը գրավեց հյուրերի գերմանացի դարպասապահ Դիանտ Ռամայը։
«Բավարիան» ունի 83 միավոր։ «Հայդենհայմը» 23 միավորով վերջին տեղում է եւ լքելու է Բունդեսլիգան։
Գերմանիայի առաջնություն, 32-րդ տուր
«Բավարիա» - «Հայդենհայմ»՝ 3:3 (տեսանյութ)
Լեոն Գորեցկա, 44, 57, Դիանտ Ռամայ, 90+10, ինքնագոլ - Բուդու Զիվզիվաձե, 22, 76, Էրեն Դինքչի, 31
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի
18:45 , 11 սեպտեմբերի 
18:10 , 11 սեպտեմբերի 
17:53 , 11 սեպտեմբերի
17:09 , 11 սեպտեմբերի 
16:30 , 11 սեպտեմբերի
15:50 , 11 սեպտեմբերի
14:56 , 11 սեպտեմբերի