22:17  ,  1 մայիսի, 2026

Յանիկ Սիների 350-րդ հաղթանակը ATP-ի մրցաշարերում

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները 350-րդ հաղթանակը (438 մրցախաղում) տարավ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մրցաշարերում։

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվող «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչում իտալացի թենիսիստը 6:2, 6:4 հաշվով հաղթեց աշխարհի 25-րդ ռակետ, ֆրանսիացի Արթյուր Ֆիսին։

Եզրափակիչում Յանիկ Սիների մրցակիցը կլինի աշխարհի երրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի եւ աշխարհի 69-րդ ռակետ, բելգիացի Ալեքսանդր Բլոկսի դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news