20:03  ,  30 ապրիլի, 2026

ՉԼ․ Շաբաթվա խորհրդանշական հավաքականը

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումներից հետո ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա խորհրդանշական հավաքականը։

Դարպասապահ․ Ռայա («Արսենալ»)։

Պաշտպաններ․ Գաբրիել («Արսենալ»), Պուբիլ («Աթլետիկո Մադրիդ»), Ուպամեկանո («Բավարիա»)։

Կիսապաշտպաններ․ Վիտինյա (ՊՍԺ), Օլիսե («Բավարիա»), Ժոաու Նեւեշ (ՊՍԺ), Կվարացխելիա (ՊՍԺ)։

Հարձակվողներ․ Դեմբելե (ՊՍԺ), Լուիս Դիաս («Բավարիա»), Գրիզման («Աթլետիկո Մադրիդ»)։

Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող ՊՍԺ-ն Փարիզում 5:4 հաշվով հաղթել էր Գերմանիայի նորընծա չեմպիոն Մյունխենի «Բավարիային»։ Մադրիդի «Աթլետիկոն» տանը 1:1 հաշվով էր խաղացել Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում